Կառավարության որոշումը՝ մայրության նպաստի չափի վերաբերյալ

Կառավարության փետրվարի 6-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Այս որոշմամբ հստակեցվել է վարձու աշխատողին կամ անհատ ձեռնարկատիրոջը վճարվող մայրության նպաստի չափը հաշվարկելու կարգը: Այս դեպքում մայրության նպաստի չափը  չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում` 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:

Սա նշանակում է, որ անկախ միջին աշխատավարձից (եկամտից) և հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու օրերի թվից, մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել 126 600 դրամից: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել