Ֆիզիկական անձանց անվան, հայրանվան կամ ազգանվան փոփոխման դեպքում դրա հետ կապված գույքի նկատմամբ նոր գրանցում չի պահանջվում

Ֆիզիկական անձանց անվան, հայրանվան կամ ազգանվան փոփոխման դեպքում դրա հետ կապված գույքի նկատմամբ նոր գրանցում չի պահանջվում:
Նման դեպքերում այդ փոփոխությունների գրանցումն իրականացնող լիազոր մարմինների կողմից(Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե) ֆիզիկական անձանց անվան փոխման պետական գրանցման վկայականի կամ նման գրանցումը հաստատող այլ փաստաթղթի հիման վրա, գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի ներկայացմամբ, գրանցման մատյանում կատարվում է համապատասխան տվյալների փոփոխություն,որը կոչվում է անվանափոխման վերաբերյալ գրառում: Գրանցված իրավունք ունեցող սուբյեկտին տրամադրվում է նոր գրանցման վկայական՝ կատարված փոփոխության վերաբերյալ նշումով:
Անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար գանձվող գումարը կազմում է 2000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել