Երևանի քաղաքի ավագանին հունվարի 29-ին արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգային հարցերից մի քանիսը վերաբերում են ծառայողական ավտոկայանատեղերի շահագործման իրավունքի տալուն:
Այսպիսով, օրակարգում ներառված են հետևյալ հարցերը.
* Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
* «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
* «Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
* Քաղաքացի Լևոն Բարդակջյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
* Քաղաքացի Սարգիս Կարապետյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
* Քաղաքացի Իգոր Խաչատուրովին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: