«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Հակոբ Նազարյանը 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, Մալաթիա-Սեբաստիա տարածքային խորհրդի նախագահ: 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Հակոբ Նազարյանը 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է եղել: Նշենք, որ 2017-ին Մալաթիայից ընտրված Հակոբ Նազարյանից առաջ ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկ էր հայտնել 2 հոգի, որպեսզի Մալաթիայի ԲՀԿ կառույցի ղեկավար Հակոբ Նազարյանը լիներ խորհրդարանում։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նույնը սպասվում է նաև 7-րդ գումարման ԱԺ-ում և Նազարյանը կդառնա պատգամավոր, սակայն նա ինքնաբացարկ հայտնեց: