Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, պաշտոնից ելնելով դարձել է միլիարդատեր. Գագիկ Ծառուկյան

«Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, պաշտոնից ելնելով դարձել է միլիարդատեր». օլիգարխի իր սահմանումն այսօր՝ հունվարի 14-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ,լրագրողների հետ զրույցում տվեց նորընտիր պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն ընդգծեց նաև, որ ինքն ԱԺ-ում որպես գործարար չէ, այլ՝ որպես սեփականատեր: «Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, որը հիմնել է ադեն 20 տարի, ոչ թե անհատ պատգամավոր է, այլ կուսակցության ղեկավար է, որը հանդիսանում է քաղաքական դաշտում քաղաքական երկրորդ ուժը: Թեման փակ է, անիմաստ է դրա մասին խոսել»,-ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դեռ տարաձայնություններ ունի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ նշեց, որ ամեն ինչ արդեն անցյալում է: «Բանավեճ է եղել, ասել է ինքը, ես պատասխանել եմ, ամեն ինչ սպառված է, հիմա մարդ է բան է ասել՝ պատասխանե եմ, թեման փակված է, ի՞նչ է եղել»,-նեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել