Աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կլուծվի

Ընդհանուր առմամբ գործատուն, աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում, պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել օրենքով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:
Սակայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են դեպքեր, որոնց պարագայում գործատուն կարող է առանց աշխատողին ծանուցելու՝ լուծել աշխատանքային պայմանագիրը: Դրանք են՝
• աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
• աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
• աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.
• անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
• պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել