Մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի հիման վրա. Էդմոն Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ նա գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։

«Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։

Դրա հետևանքով աճում է մեքենաների գինը, կրկին անգամ խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը։
Այսպես, եթե անձը ցանկանում է ձեռքբերել համեմատաբար նոր ավտոմեքենա, որի արժեքն արտերկրում օրինակ 5.000 ԱՄՆ դոլար է, վաճառքի գնի մեթոդով մաքսազերծումը կազմում է 32%՝ 1.600 ԱՄՆ դոլար, իսկ կոմիտեի կողմից կազմված փաստաթղթերով գինը հասնում է 9.000 ԱՄՆ դոլարի։

Այսպիսով, խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն նշյալ որոշման հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ և առաջարկել վերանայել այս թանկարժեք մեթոդով մեքենաների մաքսազերծման որոշումը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել