Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Մենք» դաշինքի պատգամավորի թեկանծուները հայտարարություն են տարածել, որում ասվում է.
![](https://iravaban.net//wp-content/gallery/2018/13-11-18-avagani/IMG_1040%20%D0%BA%D0%BE%D0%BF%D0%B8%D1%8F.jpg)
Մեսրոպ Պապիկյանը
«Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…
Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»:
«Մենք» դաշինքի կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Թեհմինա Վարդանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ դեպքն իր նախապատմությունն ունի, և երբ կեսօրին իրենց դաշինքի անդամներն ու համակիրները իրականացրել են քարոզարշավ, նրանց են մոտեցել Մեսրոպ Պապիկյանի թիմակիցները, հայտնել, թե «Մենք» դաշինքի անդամները պատռել են Պապիկյանի պաստառները, ինչն իրականությանը չի համապատախանում։