Ինչպե՞ս է ներկայացվում անշարժ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը

Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցը ներկայացվում է հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Անշարժ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Ժառանգատուի պարտատիրոջ հայցը ներկայացվում է ժառանգի կամ կտակակատարի հաշվառման (գտնվելու) կամ բնակության, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի առաջին ատյանի դատարան:

Միաժամանակ բացառիկ և այլ տարածքային ընդդատություն ունեցող պահանջներով հայցը ներկայացվում է առաջին ատյանի դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել