Օգոստոսի 26-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1951 թ. ծնված Ջիվան Ն.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է շակալների վրա կրակելու հետևանքով:
Այս մասին տեղեկանուն ենք ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ջիվան Ն.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող իր հողատարածքում, իր մոտ եղած «ԻԺ» տեսակի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից շնագայլերի ուղղությամբ կրակելու ժամանակ՝ փամփուշտի և փողի պայթելու հետևանքով:
Հրացանը դեպքի վայրի զննությամբ վերցվել է:
Նշանակվել է ԴԲՓ և դատաձգաբանական փորձաքննություն: