Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

 

 

Այդ իրավունքը ընդգրկում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և միանձնյա կամ այլոց հետ համատեղ, հրապարակային կամ մասնավոր կարգով իր կրոնը կամ համոզմունքը պաշտամունքի, արարողությունների, ծեսերի և քարոզչությունների միջոցով արտահայտելու ազատությունը:

 

 

Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է սեփական ընտրությամբ կրոնը կամ համոզմունքն ունենալու կամ ընդունելու ազատությունը: Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համաձայն` մասնակից պետությունները պարտավոր են հարգել ծնողների և համապատասխան դպքերում, խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել