Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հրաման էր ստորագրել, որով հաստատել է իրավաբանական անձի կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելու ձևերը :
Հրամանը ստորագրվել է ապրիլի 10-ին, ուժի մեջ է մտել մայիսի 3-ին: Այն այժմ էլ գործում է:
Սահմանվել է, որ այլ մարմինների կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման, ինչպես նաև պետական ռեգիստրի կողմից վերագրանցված իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածի նշումների մեջ «ԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտության փոխարեն նշվում է «ՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտությունը:
Սահմանվել է, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելուց հետո փաստաթուղթը ստորագրում է համապատասխան աշխատակիցը:
Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի՝ պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածում բերված նշումների հետ մեկտեղ կատարվում է նշում իրավաբանական անձի գրանցման (վերագրանցման) վերաբերյալ:
Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի մասին տեղեկությունները պետական միասնական գրանցամատյանում գրառելու (առանց փոփոխությունների գրանցման) դեպքում իրավաբանական անձի կանոնադրության վրա կատարվում է նշում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման (տեղեկությունների գրառման) տվյալների վերաբերյալ:
1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում |
2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների պետական գրանցման դեպքում |
Տպագրված է ընդամենը __ օրինակ ՕՐԻՆԱԿ _____ Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _____ ____________20___ թ. գրանցման համարը՝ _____________ ՀՎՀՀ՝ ___________ աշխատակից՝ _______________ _______________ |
Տպագրված է ընդամենը __ օրինակ ՕՐԻՆԱԿ _____ Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ աշխատակից՝ |