Նախկին նախարարը հրաման էր ստորագրել, որով հաստատել է իրավաբանական անձի կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելու ձևերը

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հրաման էր ստորագրել, որով հաստատել է իրավաբանական անձի կանոնադրության  տիտղոսաթերթի վրա նշում կատարելու ձևերը :

Հրամանը ստորագրվել է ապրիլի 10-ին, ուժի մեջ է մտել մայիսի 3-ին: Այն այժմ էլ գործում է:

Սահմանվել է, որ այլ մարմինների կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման, ինչպես նաև պետական ռեգիստրի կողմից վերագրանցված իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածի նշումների մեջ «ԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտության փոխարեն նշվում է «ՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտությունը:

Սահմանվել է, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելուց հետո փաստաթուղթը ստորագրում է համապատասխան աշխատակիցը:

Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի՝ պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածում բերված նշումների հետ մեկտեղ կատարվում է նշում իրավաբանական անձի գրանցման (վերագրանցման) վերաբերյալ:

Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի մասին տեղեկությունները պետական միասնական գրանցամատյանում գրառելու (առանց փոփոխությունների գրանցման) դեպքում իրավաբանական անձի կանոնադրության վրա կատարվում է նշում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման (տեղեկությունների գրառման) տվյալների վերաբերյալ:

1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում

2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների պետական գրանցման դեպքում

Տպագրված է ընդամենը __ օրինակ

ՕՐԻՆԱԿ _____

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ
ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ

_____ ____________20___ թ.

գրանցման համարը՝ _____________

ՀՎՀՀ՝ ___________

աշխատակից՝

_______________ _______________

Տպագրված է ընդամենը __ օրինակ

 ՕՐԻՆԱԿ _____

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ
ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 00.00.0000 թ.
գրանցման համար՝ 000.000.00000
ՀՎՀՀ՝ 00000000
00.00.0000 թ. գրանցված
կանոնադրության թիվ ____ __
փոփոխությունը գրանցված է
իրավաբանական անձանց պետական
ռեգիստրի կողմից
____ ____ 20___ թ.

աշխատակից՝
______________ _______________

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել