Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել:
ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Արտաշես Ավոյանը նշանակվել է ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նախագահի տեղակալ:
Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տպագիր և էլեկտրոնային մամուլի բաժնի ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկանության կամիտան Արգինե Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանապետին կից հասարակական խորհրդի քարտուղար: