Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստը։
Նրա փաստաբան Ռուբեն Սահակյանը քիչ առաջ հայտնեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը ընդմիջում է հայտարարել։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նիստերի դահլիճում է և սպասում են նիստի շարունակությանը։
Հիշեցնենք, որ նրան կալանավորելու մասին միջնորդությունը քննվում էր երեկ՝ հուլիսի 26-ի ուշ երեկոյան, սակայն այդ մասին պաշտոնաթող նախագահը չէր ծանուցվել և դատական նիստը հետաձգվեց այսօր։