Վարչապետը՝ վարկային բարձր տոկոսադրույքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:

Օգտատերերից մեկի հարցը վերաբերում էր վարկային բարձր տոկոսադրույքներին:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ ըստ Կենտորնական բանկի տվյալների՝ վարկային տոկոսադրույքի որոշակի իջեցում ՀՀ-ում արդեն կա:

«Մենք հիմա փորձում ենք սոցիալական նշանակության հիփոթեքային ծրագիր իրականացնել և եթե ամեն ինչ հաջող գնա, ապա մենք կարողանալու ենք հիփոթեքային տոկոսադրույքը աննախադեպ ցածր մակարդակի իջեցնել:

Մենք մեծ պրոբլեմ ունենք վարկային կազմակերպությունների հետ, մենք մեծ պրոբլեմ ունենք այս ոլորտում արվող խարդախություների հետ: Բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզվեց, որ կան խարդախություններ, որ գնում են «վերխեր» են վերցնում, այս են անում, այն են անում, բայց այդ բոլոր հարցերով մենք պետք է զբաղվենք, որպեսզի դա չլինի»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երբ տնտեսության մեջ ներդրված գումարները կմեծանան, բնականաբար տոկոսներն էլ կիջնեն:

«Մենք մի քանի գաղափաներ ունենք, թե ինչպես ՀՀ-ում գտնվող փողի ծավալները մեծացնենք: Ոչ միայն դրամի, այլ նաև կարողանանք օտարերկրյա ներդրումներ բերել Հանրապետություն»,-նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը հիմա աշխատում է վարկի մարման ժամկետները երկարացնելու և կանխավճարների հետ կապված ավելի ճկուն համակարգի ներդրման վրա:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել