Հայաստանում զինծառայության անցնելու համար Ռուսաստանում ավելի քան 100 երիտասարդ վերադարձի վկայական է ստացել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարոություն է տարածել, որում ասվում է.

«Լսելով ՀՀ Վարչապետի կոչը՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող զորակոչային տարիքի երիտասարդները հայրենիքի հանդեպ պարտականությունը պատշաճ կատարելու ցանկությամբ դիմում են դեսպանություն՝ վերադարձի վկայական ստանալու նպատակով։

Ս․թ․ մայիսից սկսած մինչ օրս դեսպանություն են դիմել ավելի քան 100 զինակոչիկ և ստացել ՀՀ վերադարձի վկայական։ Այսօր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը վերադարձի վկայականներ հանձնեց երիտասարդներին՝ մաղթելով բարի ծառայություն և խաղաղություն մեր Հայրենիքին։
Միանում ենք բարեմաղթանքներին։
Հարգանքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Ծանոթություն․ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»:

Фото Консульский отдел Посольства Армении в России. Фото Консульский отдел Посольства Армении в России.

Լուսանկարները՝  ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել