Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարոություն է տարածել, որում ասվում է.
«Լսելով ՀՀ Վարչապետի կոչը՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող զորակոչային տարիքի երիտասարդները հայրենիքի հանդեպ պարտականությունը պատշաճ կատարելու ցանկությամբ դիմում են դեսպանություն՝ վերադարձի վկայական ստանալու նպատակով։
Ս․թ․ մայիսից սկսած մինչ օրս դեսպանություն են դիմել ավելի քան 100 զինակոչիկ և ստացել ՀՀ վերադարձի վկայական։ Այսօր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը վերադարձի վկայականներ հանձնեց երիտասարդներին՝ մաղթելով բարի ծառայություն և խաղաղություն մեր Հայրենիքին։
Միանում ենք բարեմաղթանքներին։
Հարգանքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։
Ծանոթություն․ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»:
Լուսանկարները՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ֆեյսբուքյան էջից: