ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 60-ամյա կնոջ դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է, հայտնում են ՔԿ-ից:
Հունիսի 28-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Կ.Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 3 շենքի բնակարաններից մեկում մարդասպանություն է:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել ընտանեկան տարաձայնությունների պատճառով, որը շարունակվել է դրսում՝ շենքի մոտ։ Վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդը դանակահարել կնոջ մորը՝ կրծքավանդակի ձախ հատվածում պատճառելով կտրած-ծակած թափանցող վնասվածք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։
41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հուլիսի 4-ին ձերբակալվել՝ կնոջ մորը ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: