Երևանի քաղաքապետարանը քաղաքացուն տույժի է ենթարկել. հայցի քննությունը կշարունակվի այսօր

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 3-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Երևանի քաղաքապետարանի դեմ Երևանի բնակիչ Գ. Սիմոնյանի հայցի քննությունը:

Գ. Սիմոնյանին իր բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերի 11-ին վարչական տույժի է ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է ՀՔԱՎ-ը:

Քաղաքացին որոշումը բողոքարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն վերջինս անփոփոխ է թողել Ա․ Մարտիրոսյանի որոշումը:

Որոշումը վերացնելու պահանջով Գ. Սիմոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է ՀՀ Վարչական դատարան:

Գործը դատաքննության փուլում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել