Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդում

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։ Այս մասին տեղեկանում ենք 2rd.am կայքից:

Այսօր տարեկան ժողովի ընթացքում «Սիստեմա» ընկերության բաժնետերերը վերընտրեցին տնօրենների խորհրդի նախկին կազմին։

«Իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ-ի նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, ԲՖԿ-ին պատկանող Segezha Group-ի նախագահ Միխայիլ Շմոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, ԲՖԿ-ի կազմի մեջ մտնող «ՌՏԻ» ԲԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոյևը, «Վիմմ-Բիլլ-Դաննի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին», — նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդում իրենց տեղերն են պահպանել նաև KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժանո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը, ԲՖԿ-ի աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան։

Միաժամանակ բաժնետերերը հաստատել են 2017 թվականի արդյունքներով դիվիդենտների վճարումը, որը կազմում է 1,062 միլիարդ ռուբլի կամ 0,11 ռուբլի յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար (2,2` մեկ GDR-ի համար)։

Հիշեցնենքч Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) անկախ տնօրեն 2009 թվականից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել