Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանն են: Նշված տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:
Նա նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են իրականացնում նախկին պատգամավորի առանձնատանը։