Սամվել Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, օրեր առաջ կալանքից ազատված Սամվել Բաբայանը այսօր՝ հունիսի 20-ին, ներկա է գտնվել «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատական նիստին, որից հետո լրագրողների հետ խոսել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի բացահայտումների մասին:

«Այս բացահայտնումները ձեզ համար էին նորություն: Երբ ես Մոսկվայից եկա, հայտարարեցի՝ կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով են: Ես էդ մարդկանց գիտեմ, ինձ համար ոչ մի բան զարմանալի չէ, ձեզ համար է զարմանալի: Հիմա հանկարծ զարմացել եք՝ էս ինչ կատարվեց։ Միշտ էլ այդպես է եղել, 25 տարի էլ այդպես գնում է ու ցիրկ մի տվեք»,-ասաց նա:

Բաբայանը նշեց, որ Արցախ գնալու ցանկություն չունի և ավելացրեց.

«Չի կարա չէ՞ աշխատավարձով գեներալ լինել, մարշալ լինել, ասենք՝ ռեստորաններ ունենաս, դղյակներ ունենաս։ Հարց է ծագում՝ որտեղի՞ց։ Հա, օդից ընկնում ա պագոնների վրա՞։ Բա էղա՞վ։ Ինչքան գեներալ գիտես, ցուցակն արա, քննչականին ուղարկի։ Նրանց, ում դուք գեներալ եք անվանում, ես դրանց 99 տոկոսին կոլխոզի նախագահ եմ համարում։ Իշխանությունը դրանց սարքել ա անձեռնմխելի», – նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել