Ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը

Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծության ներկայացման ժամկետը ողջամիտ ժամկետով: Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը պետք է պարունակի տեղեկություններ`

ա)սնանկության պատճառների մասին, այդ թվում` կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին.

բ)դատական ծախսերի փոխհատուցման և կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին.

գ)պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին.

դ)պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրման հնարավորության մասին.

ե)պարտապանի կնքած վիճարկելի գործարքների մասին:

Իրազեկման աղբյուրը` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել