Սամվել Ալեքսանյանը լքել է ՀՀԿ խմբակցությունը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունից հեռանալու մասին այսօր հայտարարել է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտնել է ԱԺ-ում։

Նա լրագրողների հարցերին չպատասխանեց և միայն ասաց, որ դուրս է գալիս խմբակցությունից։

Հավելենք, որ ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին հայտարարություններ արդեն տարածել են՝ Արթուր ԳևորգյանըԱրման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը, Արտակ Սարգսյանը։

ՀՀԿ խմբակցության 58 պատգամավորներից մնացին 52-ը: Կուսակցությունն Ազգային ժողովում այլևս մեծամասնություն չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել