Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունից հեռանալու մասին այսօր հայտարարել է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտնել է ԱԺ-ում։
Նա լրագրողների հարցերին չպատասխանեց և միայն ասաց, որ դուրս է գալիս խմբակցությունից։
Հավելենք, որ ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին հայտարարություններ արդեն տարածել են՝ Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը, Արտակ Սարգսյանը։
ՀՀԿ խմբակցության 58 պատգամավորներից մնացին 52-ը: Կուսակցությունն Ազգային ժողովում այլևս մեծամասնություն չէ։