Նախկին Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որը միակն էր, ով մայիսի 1-ին կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից:
«Հարգելի հայրենակիցներ,
Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։
Հաշվի առնելով այս հանգամանքը’ միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով՝ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»,-նշել է նա։