Ի՞նչ կենսագրություն ունի ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանը

Այսօր՝ հունիսի 5-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության Սոցիալական Ապահովության ծառայության պետ Հովհաննես Սահակյանը։ 

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում ՍԱՊԾ պետի կենսագրությունը։

Սահակյնաը ծնվել է 1977 թ-ի փետրվարի 25-ին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Կրթություն

1999թ.  – ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան

2006 թ. – մասնակցել է քաղաքական հետազոտությունների մոսկովյան դպրոցի ամառային դասընթացին:

Աշխատանքային գործունեություն

2002-2005 թթ. – ՀՀ բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչության առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ։
2004-2005 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայության պետի օգնական։
2005-2006 թթ. – ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ վերահսկողության վարչության պետ։
2006-2009 թթ. – ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։

Քաղաքական գործունեություն

2001 թ. – անդամակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
2009-2012 թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2012 թ. հունիսի 18- ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
2012 թ. հունիսի 19-ից մինչև 2014 թ. մայիսի 7- «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար։
2014 թ. մարտի 7-ից մինչև հունիս- ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։
2014 թ. ապրիլի 30-ից մինչև 2017 թ.- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագաh:

Պարգևներ

ՀՀ Անկախության տոնի 15 ամյակի առթիվ և ակտիվ հասարակական-քաղաքական
գործունեության համար ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006 թվական),
ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006 թվական),
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2008 թվական),
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի և օրինաստեղծ գործընթացներին
ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ նախագահի կողմից «Մխիթար Գոշ» մեդալ (2016
թվական):

Զինապարտությունը

1999-2001 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել