Հայտարարություն՝ ուղղված ՀՀ-ում գործող փոքր և միջին ձեռնարկատերերին. ՓՄՁ համագործակցության ասոցիացիա

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում գործող փոքր և միջին ձեռնարկատերերին, որի նպատակն է հավաքագրել ՓՄՁ-ներին հուզող այսօրվա խնդիրները, որոնք, հնարավորինս սեղմ ժամկետներում, Ասոցիացիայի և գործընկեր բիզնես շահերը ներկայացնող կառույցների փորձագիտական խմբերի ջանքերով, կֆիլտրվեն, կդասակարգվեն ըստ ՝ օրենսդրական, կիրառման և հայեցակարգային խմբերի, դրանց շուրջ կկազմակարպվեն քննարկումներ, լսումներ, կձևավորվեն առաջարկներ:
Հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ ՓՄՁ) ներկայացուցիչ, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ Ասոցիացիա), հանդիսանալով ՓՄՁ-ների և նրանց ներկայացուցիչների անդամության վրա հիմնված ապաքաղաքական, անկախ հասարակական կառույց, ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող Փոքր և Միջին ձեռնարկատերերին, պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը, նպաստելու պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացմանը, ՓՄՁ-ների համար օրենսդրական դաշտի բարելավմանը:

Ելնելով կազմակերպության կանոնադրական նպատակներից, բարձր գնահատելով այսօր մեր երկրում հաստատվող պետություն-մասնավոր հատված երկխոսության և տնտեսությունում առկա խնդիրների լուծման քաղաքական կամքի պատրաստակամությունը.

Սույնով խնդրում ենք Ձեզ.

1. Ասոցիացիայի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեզ հուզող խնդիրները, որոնք կարծում եք որ խոչընդոտում են մեր երկրում ՓՄՁ-ների զարգացմանը;

2. Մասնակցել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը, մաս կազմել այդ խնդիրների վերհանմանը, քննարկմանը և լուծումների ձևավորմանը;

3. Աջակցել բիզնես շահերը ներկայացնող կառույցներին առավել արդյունավետ դարձնելու մեր երկրում կառուցողական-երկխոսությունը, նպաստելով դրա կայացման համար գոյություն ունեցող կամ ստեղծվող հասարակական կառույցների, միությունների հզորացմանը:
Ասոցիացիան, իր գործընկեր բիզնես շահերը ներկայացնող հասարակական կառույցների և ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագիտական խմբերի հետ միասին, սեղմ ժամկետներում կհավաքագրի, կֆիլտրի Ձեր կողմից ուղարկված խնդիրներն, ըստ ՝ օրենսդրական, կիրառման և հայեցկարգային խմբերի, որոնց շուրջ կկազմակարպվեն քննարկումներ, լսումներ, կձևավորվեն առաջարկներ: Որոնք այնուհետև կներկայացվեն ՀՀ պետական մարմիններին որպես միասնական առաջարկությունների փաթեթ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել