«Հարգելի փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ ՓՄՁ) ներկայացուցիչ, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ Ասոցիացիա), հանդիսանալով ՓՄՁ-ների և նրանց ներկայացուցիչների անդամության վրա հիմնված ապաքաղաքական, անկախ հասարակական կառույց, ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող Փոքր և Միջին ձեռնարկատերերին, պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը, նպաստելու պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացմանը, ՓՄՁ-ների համար օրենսդրական դաշտի բարելավմանը:
Ելնելով կազմակերպության կանոնադրական նպատակներից, բարձր գնահատելով այսօր մեր երկրում հաստատվող պետություն-մասնավոր հատված երկխոսության և տնտեսությունում առկա խնդիրների լուծման քաղաքական կամքի պատրաստակամությունը.
Սույնով խնդրում ենք Ձեզ.
1. Ասոցիացիայի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեզ հուզող խնդիրները, որոնք կարծում եք որ խոչընդոտում են մեր երկրում ՓՄՁ-ների զարգացմանը;
2. Մասնակցել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը, մաս կազմել այդ խնդիրների վերհանմանը, քննարկմանը և լուծումների ձևավորմանը;
3. Աջակցել բիզնես շահերը ներկայացնող կառույցներին առավել արդյունավետ դարձնելու մեր երկրում կառուցողական-երկխոսությունը, նպաստելով դրա կայացման համար գոյություն ունեցող կամ ստեղծվող հասարակական կառույցների, միությունների հզորացմանը:
Ասոցիացիան, իր գործընկեր բիզնես շահերը ներկայացնող հասարակական կառույցների և ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագիտական խմբերի հետ միասին, սեղմ ժամկետներում կհավաքագրի, կֆիլտրի Ձեր կողմից ուղարկված խնդիրներն, ըստ ՝ օրենսդրական, կիրառման և հայեցկարգային խմբերի, որոնց շուրջ կկազմակարպվեն քննարկումներ, լսումներ, կձևավորվեն առաջարկներ: Որոնք այնուհետև կներկայացվեն ՀՀ պետական մարմիններին որպես միասնական առաջարկությունների փաթեթ»: