Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից տեղեկանում ենք անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ կարգը:
Ինչպես գիտենք հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու (հանրության մոտ ընդունված է «ելքի կնիք» հասկացությունը) գործողությունը հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով. անձնագրի տիրոջ ներկայությունը անձնագրային ծառայությունում պարտադիր չէ։
Այս առումով կարևոր է իմանալ հետևյալը.
1) լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում,
2) լիազորված անձի միջոցով դիմելիս անձնագրային ծառայությունը յուրաքանչյուր տարվա համար պահանջվող 1.000 դրամ պետական տուրքից բացի այլ վճար գանձելու իրավունք չունի,
3) եթե անձնագրի տերը մինչև 35 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացի է, լիազորված անձը ներկայացնելու է նաև նրա զինվորական գրքույկը կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ։