Ավազակային հարձակման ժամանակ զոհված ու վիրավորված անձիք բանկի աշխատակիցներ չեն․ HSBC բանկ

HSBC բանկը հայտարարություն է տարածել, ըստ որի, երեկ՝ մայիսի 3-ին բանկի վրա ավազակային հարձակման ժամանակ զոհված ու վիրավորված անձիք բանկի աշխատակիցներ չեն։

«Ինչպես երեկ տեղեկացրել ենք ս.թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ի մոտակայքում, ավազակային հարձակում էր տեղի ունեցել  էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Երևանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3):

Ոստիկանության և անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել է:  Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել: Նա բանկի հաճախորդ չի հանդիսանում:

Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի և ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին:

Հստակեցում՝ զոհված ու վիրավորված անձիք Բանկի աշխատակիցներ չեն, այլ անվտանգության ծառայություն մատուցող ընկերության և ոստիկանության աշխատողներ»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել