Արդյո՞ք անհրաժեշտ է Իրավաբանական անձ գրանցելու նպատակով պարտադիր այցելել կենտրոնական ռեգիստրի գործակալություն

Հայաստանի Հանրապետությունում գործում է պետական գրանցման և պետական հաշվառման միասնական համակարգ: Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակից կամ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող լիազորված ցանկացած անձի միջոցով, ինչպես նաև առցանց կարելի է իրականացնել պետական գրանցում և պետական հաշվառում Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում գործունեություն ծավալելու նպատակով:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 7-րդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել