Երկար տարիներ տանն ապրելը և տան համար վճարումներ կատարելն արդյո՞ք բավարար է տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

  1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ,
  2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը,
  3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ,
  4. տիրապետումը պետք է լինի բացահայտ:

Վերոգրյալից հետևում է, որ միայն երկար տարիներ տանն ապրելը և տան համար ծախսեր, վճարումներ կատարելը բավարար չէ տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար: Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռք բերման համար անհրաժեշտ է նաև տիրապետման բարեխղճությունը: Մասնավորապես՝  տունը զբաղեցնելու ժամանակ անձինք պետք է որևէ փաստական հիմք ունենան ենթադրելու, որ իրենք տունը տիրապետելու են որպես սեփականություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել