Որքա՞ն պետք է վճարեք՝ Երևանում գործող մանկապարտեզի ծառայություններից օգտվելու համար

Երևանի քաղքապետարանի ներկայացրած և արդեն ընդունված օրենքի նախագծով կարգավորվում են Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերը:

Նշենք, որ Երևանում գործող մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար վճարում են Երևանում չգրանցված անձիք:

Կարող են վճարի դրույքաչափերի վերաբերյալ կիրառվել արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում,

բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է.

գ. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երևան քաղաքում.

դ. զոհված զինծառայողի երեխա է.

ե. երկկողմանի ծնողազուրկ երեխա է.

զ. սիրիահայի երեխա է:

Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 8000 դրամ:

 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել