18 տարեկանը չլրացած անձանց խաղատուն թողնելու համար մինչև 10 միլիոն դրամի չափով կտուգանվեն կազմակերպիչները

Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք: Այս մասին սահմանում է  «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը:

Սակայն վերջին փոփոխություններից հետո նոր, ավելի խիստ պատիժ է նախատեսվել այն խաղերի կազմակերպիչների համար, ովքեր կխախտեն օրենքը:

Այսպիսով, խաղերի կազմակերպիչները խաղերին անչափահասների մասնակցությունը թույլ տալու համար առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար կտուգանվեն 2 միլիոն դրամի չափով, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտում թույլ տալու համար՝ 5 միլիոն դրամի չափով, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդող անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` 10 միլիոն դրամի չափով:

Փետրվարի 7-ին ընդունված այս օրենքը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել