Ոչ աշխատանքային օրերին դեղատոմսեր ձեռք բերելու նպատակով բացվել է թեժ գիծ

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4:

Միաժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ կարող եք բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել Ձեր առաջարկները:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել