Սկաուտական բանակումների մասնակիցները կազատվեն պետական տուրքի վճարումից

Գորադիրն այսօր՝ մարտի 1-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի  Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների մասնակիցների համար մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքի գանձումից ազատելու մասին հարցի վերաբերյալ։

Սփյուռքի նախարարության կողմից ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  2018 թվականի հուլիսի 19-ից հուլիսի 29-ը Երևանում կայանալու է Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններ և 11-րդ բանակումներ: Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հետ համատեղ մշակվել և իրականացվում են մարզամշակութային, կրթադաստիարակչական, քարոզչական և այլ ծրագրեր ու ձեռնարկներ, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նվիրված երիտասարդական, մարզական և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվում սկաուտական բանակումների կազմակերպական և համահայկական խաղերի իրականացման աշխատանքներին: ՀՀ սփյուռքի նախարարության 2018թ-ի գերակա խնդիր է սահմանվել Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ երիտասարդական կազմակերպությունների դերի ակտիվացումը, որի համաձայն, նախատեսված է աջակցություն ցուցաբերել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման (ՀՄԸՄ) 100-ամյակին նվիրված ձեռնարկների իրականացմանը Հայաստանում: Հայրենի հողի վրա իրականացվող  այս լայնամասշտաբ միջոցառումը հնարավորություն կտա աշխարհի տարբեր անկյուններից ժամանած շուրջ 1000 հայ երիտասարդներին ոչ միայն շփվել, բարեկամանալ, այլ, որ ավելի կարևոր է, ամրապնդել իրենց հայկական արմատները: Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների մասնակիցները հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ են և ժամանում են տարբեր երկրներից, ստանալով մուտքի արտոնագրեր:

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել մասնակիցների մուտքի արտոնագրեր ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարման հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել