Գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցնքների մաքրման և ընթացիկ աշխատանքներ։ Իրականացված ուսումանսիրությունների համաձայն նման աշխատանքների զգալի մասն ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային և այլ բնույթի աղբի մաքրմանը, որը ձևավորում է ոռոգման և ոչ ոռոգման ժամանակահատվածում՝ հարակից բնակավայրերից։
Կառավարության նիստի ժամանակ այսօր՝ մարտի 1-ին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների կատարմանն ու առաջացնում լրացուցիչ ծախսեր։ Ելնելով վերոնշյալից հանձնարարաում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ոստիկանության պետին, մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին ձեռնարկել համալիր միջոցառումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցնքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում ներգրավվելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները»,-ասաց վարչապետը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ԱԺ ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում սահմանված կարգով ներկայացնել ոռոգման ջրանցնքենրում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամշակումներ։
«Շատ պարզ խնդիր է, կանալները, խողովակները մաքրելու ժամանակ կենցաղային աղբ է։ Բերում ենք կանալը թափում ենք, հետո բողոքում, թե ինչու ջուր չունենք։ Պարոն Լոքյան, մաքսիմալ կոշտ։ Մարզպետները, համայնքի ղեկավարները, բոլորը պետք է պատասխանատվություն կրեն և այս հարցին պետք է հետևենք»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը։
Նա նաև ոստիկանապետին հորդորեց, որ ստորաբաժանումները այս խնդրին առավել ուշադիր լինեն։
«Մենք լրացուցիչ փող ենք ծախում, որտեղ պրոբլեմը մենք ենք առաջացնում»,-եզրափակեց նա։
Ալիսա Չիլինգարյան