Վեսթմինիսթերի քաղաքային խորհրդի անդամը երեք տարում 514 անգամ նվեր ու հյուրասիրություն է ստացել

«Ռոբերտ Դեյվիսի ստացած նվերների քանակը «խորհրդի խաթարված մշակույթ ունենալու» փաստն են վկայում»,- ասում են «Labour» կուսակցության անդամները: Այս մասին տեղեկանում ենք «The Guardian» պարբերականից:

Վեսթմինիսթերի քաղաքային խորհրդի փոխնախագահը, որն հավակնում է Բրիտանիայի ամենաքննարկված տիտղոսին, վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 500 անգամ հյուրասիրության է արժանացել, սնունդ և տարբեր նվերներ ստացել՝ սկսած տոմսերից, մինչև «West End »-ի ամենաթեժ շոուների հրավերները, Լոնդոնի ամենաշքեղ ռեստորաններում բացառիկ ընթրիքներն ու ճամփորդություն դեպի հարավային Ֆրանսիա: Պաշտոնակատարի հայտարարությունները վկայում են, որ նա արտասովոր կյանք է վարում: Մի օր Մալյորկայում Ռոբերտ Դավիսը հասցրել է նույնիսկ երկու անգամ լանչ անել. մեկը Անդրյու Լյոյդ Վեբերի տանը, իսկ մյուսը՝ Էրլ Չիչեսթերի:

Դեյվիսը՝ Լոնդոնի կենտրոնական մասի « Conservative » (Պահպանողական) կուսակցության փոխնախագահն ու մինչ նախորդ տարի, դրա հզոր պլանավորող հանձնաժողովի նախագահը, 2015 թվականի սկզբից առնվազն 150 անգամ, այսինքն, շաբաթական գրեթե մեկ անգամ, նվերներ ստացել ու հյուրասիրութունների արժանացել անշարժ գույքի գործակալների կողմից:

Նրա հյուրասիրությունների համար վճարել են երկրի անշարժ գույքի խոշորագույն հարթակի այնպիսի գործիչներ ,ինչպիսիք են Ժերալդ Ռոնսոնը, Սթյուարտ Լիփթոնը և Ջորջ Յակոբեսկուն՝ « Canary Wharf Group »-ի գործադիր տնօրենը:

Քեմբրիջում կրթություն ստացած փաստաբանը 2015 թվականից ի վեր 514 առիթով է նվերներ ստացել ու հյուրասիրությունների արժանացել: Ենթադրվում է, որ առնվազն 13000 ֆունտ արժողությամբ շահույթ է ստացել, մինդչեռ իրականում մի քանի անգամ ավել է եղել:

Խորհրդի անդամները պետք է հայտարարագրեն 25 ֆունտ և ավել արժողությամբ նվերներն ու հյուրասիրությունները , մինչդեռ այդ հյուրասիրությունների մեծ մասը շատ ավելին արժեն: Օրինակ, անշարժ գույքի հարթակի գործիչները երկու անգամ Ֆրանսիայի հարավ՝ Դավոս են գնում և չորս օր այնտեղ են մնում:

Թատերավար Քեմերոն Մաքինթոշը նրան Հեմիլթոն մյուզիքլի տոմս է նաև նվիրել, որի արժեքը 250 ֆունտի է հասնում: Բիֆշտեքսը « M » սթեյք- հաուսում 100 փունտ արժե, իսկ այստեղ նա ուրիշի հաշվին 20 անգամ ընթրել է արդեն: Այլ սեփականատերեր նրան այնպիսի թանկարժեք ռեստորաններ են լանչի հրավիրել , ինչպիսիք են «Sexy Fish »-ը, « Scott’s »-ը, « the Colony Grill Room »-ը, « the Ritz »-ը, և « the Ivy»-ն:

Դեյվիսին 15 անգամ հյուրասիրվել է խոշորագույն գործակալներին ներկայացնող Վեսթմինսթրի Անշարժ Գույքի Ասոցիացիայի հաշվին, Ֆրանսիայի հարավ գնալու տոմս և «Grosvenor House »-ում և Լոնդոնի « Goring » հյուրանոցներում ընթրելու հրավերք ստացել:

Ըստ « Labour » կուսակցության տվյալների, Դեյվիսի հայտարարագրված եկամուտների չափը վկայում է « Վեթսմինսթրի խորհրդի խաթարված մշակույթ ունենալու» փաստը : Ըստ « Labour » -ի , ակնհայտ է, որ « Conservative » կուսակցության խորհրդի անդամները շատ մտերիմ հարաբերություններ ունեն գործակալների հետ: Այն մեղադրել է խորհրդին այն բանի մեջ,որ թույլ է տվել գործակալներին անվնաս դուրս պրծնել, քանի որ կառուցել են բնակարաններ, որոնք անհամեմատ ավելի «մատչելի» են, քան նախատեսված էր վեսթմինսթրյան պլանավորման քաղաքականությամբ:

2013-2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Վեսթմինսթրում նոր բնակարանների 12 % -ն է միայն «մատչելի» համարվել, մինդչեռ 35% -ն էր նախատեսված: Դեյվիսը նախագահում էր խորհրդի պլանավորման կոմիտեն, որը հավանություն էր տվել գործակալների հետ մատչելի բնակարաններ կառուցելու ծրագրին. բնակարանները պետք է կառուցեն 2000 –ից 2017 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում՝ որպես մասնավոր զարգացման մաս:
Վեսթմինսթրի քաղաքային խորհրդի « Labour » կուսակցության ղեկավար Ադամ Հուգն ասել է, որ մշտական բնակիչները պետք է համոզված լինեն, որ « իրենց ներկայացուցիչները պայքարում են իրենց համար, այլ ոչ թե գործակալների հաշվին ընթրում»:

«Labour» կուսակցության անդամներն հավատում են, որ նման մոտեցումը չի նպաստում հանրային վստահության ստեղծմանը, որ խորհուրդը պետք է մշտական բնակիչների կարիքները կարևորի բիզնես շահերից ու անշարժ գույքի գործակալների կարիքներից »,- ասում է նա: «Նրանք հակասական սխեմաների են ստեղծում դրանով և խթանում խորհրդականների քմահաճույքների վրա հիմնած ճարտարապետությանը»:

Իսկ ահա Վեսթմինիսթրի քաղաքային խորհրդի ներկայացուցիչն հակահարված տվեց՝ ասելով .« Գաղափարը, որ լոբբիսները «գնել են» ցանկացած խորհրդի անդամի ակնհայտ սուտ է»:

«Մեծ Բրիտանիայի և ազգային խոշոր գործակալների համար Վեսթմինսթրը թիրախ է հանդիսանում, այնպես որ զարմանալու չէ, որ Վեթսմինիսթրի քաղաքային խորհրդի պլանավորման ամբիոնը, Մեծ Բրիտանիայի պլանավորման ամենամեծ իշխանությունը, բազմաթիվ հանդիպումներ է ձեռնարկում», – ասում է նա: «Այնտեղ, որտեղ հյուրասիրություն է առաջարկվում, նման հանդիպումները գրանցվում են որպես շահեր և որոշումներ կայացնելու հարցում ոչ մի ազդեցություն չունեն»:

Դեյվիսն ավելացնում է .« Որպես պլանավորող հանձնաժողովի նախագահ՝ իմ գործի կարևորագույն մասն էր կազմում հանդիպել տարբեր խմբերի հետ ՝ սկսած բիզնեսը զարգացնող անհատներից, մինչև մշտական բնակիչները, անշարժ գույքի գործակալները, ազգային մշակութային միությունները, արվեստի ներկայացուցիչներն ու առևտրային կազմակերպությունները: Նմանատիպ բոլոր հանդիպումների մասին հավուր պատշաճի հայտարարվել է և ցանկացած անձ կարող է գալ ու ստուգել: Դրանց միակ նպատակը Վեսթմինսթրում զարգացման ճիշտ տեսակի խթանումն ու ապահովումն է և երաշխավորումն այն բանի, որ խորհրդի առջև ծառացած ցանկացած հարց պետք է ընդհանուր առմամբ օգուտ բերի քաղաքին»:

Հաշվետվությունները ցույց են տալիս,որ Դեյվիսը ճաշել է խորհրդատվական ընկերությունների հետ, որոնց գործը կայանում է պլանավորման համաձայնություն ապահովել իրենց հաճախորդներին: Երբ պլանավորող հանձնաժողովի նախագահ էր , նախաճաշել է Սենթ Ջեյմսի « Carlton Club »-ում ,որի մասին նրա ինտերնետային էջում հետևյալն է գրված .« Հաճախորդներ ենք ձեռքբերում ՝ պլանավորելով հանձնաժողովի հաստատումը»:

Կասկած չկա,որ Դեյվիսը խախտել է կանոնները:

Դեյվիսի հայտարարագրված հյուրասիրությունները խոչընդոտում են իր անձնական խորհրդի և հարևան Չելսիի և Քենսինգթոնի թագավորական թաղամասի առաջնորդների հյուրասիրություններին: Վեսթմինսթրի ներկայիս առաջնորդ Նիքի Այկենն ընդամենը ինը նվերների ու հյուրասիրությունների օրինակ է հայտարարագրել 2017 թվականի առաջին եռամսյակում: Չելսիի և Քենսինգթոնի թագավորական թաղամասի առաջնորդ Նիք Փեյջեթ Բրաունը նախքան 2015 թվականը, նախքան «Գրենֆել թաուերի» աղետը հայտարարագրել է 43 օրինակ:

Հագն ասել է, որ որոշակի ժամանակահատվածում Դեյվիսի հյուրասիրությունների չափը պարզապես «անհեթեթ » է:

2015 թվականին Մալյորկայում ,մեկ օրվա ընթացքում նա երկու լանչ է գրանցել. մեկը Մադլեն Լյոյդ Վեբերի ՝ Անդրյու Լյոյդ Վեբերի երրորդ կնոջ տանը, իսկ մյուսը՝ Էրլ Չիչեսթերի:

Դեյվիսին նվերներ ընծայած և հյուրասիրած անշարժ գույքի զարգացման գործակալներն են « Crown» գործակալությունը, (13 անգամ), « Clivedale » անշարժ գույքի գործակալությունը, « Capco »-ն, « Irvine Sellar »-ը, « Derwent London »-ը, « Berkeley Homes »-ը, « British Land »-ը, « Land Securities »-ը, « Grosvenor » գործակալությունը, « Soho » գործակալությունը , « Dukelease»: Իսկ ճարտարագետների շարքում Զահա Հադիդն էին, Մեյքը, Թերի Ֆառելը, Մայքլ Սքուարը և Ջոհն Մըք Ասլանը:

Դեյվիսի կամ այլ թվարկած անձի կողմից ոչ մի չարաշահումի ակնարկ անգամ չկա:

Թատերավար Քեմերոն Մաքինթոշը Դեյվիսին տաս ներկայացման տոմսեր է նվիրել , ինչպես նաև «Royal Opera House»-ի և «Regent’s Park»-ի բացօթյա 51 ներկայացումների տոմսեր: 2016 թվականին Հարվեյ Վենսթեյնի հաշվին հյուրասիրության է արժանացել « Bafta » մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված խնջույքի ժամանակ:

Հունվար ամսից նա ղեկավարում էր թատրոնների քաղաքականության խորհուրդը և խոշորագույն հանրային տարածքային կառույցները:

«Labour» կուսակցության անդամներն ասում են, որ եթե վեսթմինսթրյան մայիսյան ընտրություններին ընտրվեն, իրենց խորհրդի անդամները անհատ զարգացնողների կամ իրենց գործակալների կողմից հյուրասիրություն չեն ընդունելու:

Թարգմանեց՝ Անի Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել