Ի՞նչ է իրենից ներկայացնում ընտանիքում բռնության կանխարգելման համար օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի քննությունն իրականացվում է Վարչական Դատավարության Օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումը ստանալուց հետո՝ 36 ժամվա ընթացքում, Վարչական Դատարանը կայացնում է Վարչական Դատավարության Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում նշված որոշումներից մեկը`

  1. հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
  2. հայցադիմումը վերադարձնելու մասին.
  3. հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
  4. հայցադիմումը վերահասցեագրելու մասին։

Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերով ծանուցագիրը հայցվորին, պատասխանողին և ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին ուղարկվում է դատական նիստը նշանակվելուց հետո` անհապաղ: Հրապարակային ծանուցումը չի կարող օգտագործվել որպես ծանուցման եղանակ:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումը Վարչական Դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:»:

Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման հետ կապված վերոնշյալ փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2018թ. հունիսի 30-ից:

Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ Վարչական դատավարության Օրենսգիրքի 77-րդ հոդված, «ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ Օրենք (Ընդունված` 13.12.2017թ.):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել