Որքա՞ն պետք է վճարել նույնականացման քարտի կամ կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու համար

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձվում է պետական տուրք: Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացվում սահմանված դրույքաչափերը:

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար 1000 դրամ
1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար 25.000 դրամ
1.2. Նույնականացման քարտի տրամադրման համար 3000 դրամ
2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար 1500 դրամ
3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար 5000 դրամ
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների,
Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես
բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն
չունեցող անձանց (բացառությամբ փախստականների և
Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած
քաղաքացիների) հաշվառելու կամ փաստացի բնակության
վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու
անձնագրում նշումներ կատարելու համար
1000 դրամ
5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք
տալու համար (բացառությամբ Հայաստանի
Հանրապետության տասնվեց տարին չլրացած
քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ
կամ Հայաստանի Հանրապետության պետական և
տեղական ինքնակառավարման մարմինների
պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի)
1000 դրամ
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում այլ պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու համար` վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար 1000 դրամ

Օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար

ա) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար 105 հազար դրամ
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար 140 հազար դրամ
գ) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառելու համար 150 հազար դրամ
դ) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար 105 հազար դրամ
ե) մշտական կացության քարտը փոխելու համար 20 հազար դրամ
զ) Հայաստանի Հանրապետության կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար 12 հազար
է) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար 75 հազար դրամ

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար`

ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

մինչև 120 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

15.000 դրամ

մինչև 21 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

3000 դրամ
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով 40. 000 դրամ
մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով 20. 000 դրամ
գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար 0 դրամ
դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մուտքի արտոնագիր տալու համար 0 դրամ
ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար 10.000 դրամ
զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության) տալու համար 18. 000 դրամ
10. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի փաստաթղթեր ձևակերպելու համար 15.000 դրամ
11. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար 20.000 դրամ
12. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար 1000 դրամ

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել