Կառավարությունը կջախջախի ցուցարարներին, արդյունքում Ռոհանիի ու նրա կողմնակիցների դիրքերը կթուլանան. արևելագետ

Իրանի Մաշհադում, Ղոմում, Քերմանշահում, Ահվազում, Թեհրանում և այլ քաղաքներում տեղի են ունենում հակակառավարական հզոր ցույցեր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է արևելագետ Մհեր Սահակյանը:

Նրա խոսքով՝ նման զարգացումների հիմնական պատճառներն են աղքատությունն ու գործազրկությունը։ Բողոքարարաները վանկարկում են Ռեզա շահ և Փահլավի, վառում են Խոմեյնու և Խամենեիի նկարները:

«Հետաքրքիր է, որ նման իրադարձություններ տեղի են ունենում հենց Մաշհադում և Ղոմում, որոնց բնակչությունն ավելի պահպանողական է, և կրոնական մոլեռանդներն այս քաղաքներում զգալի դեր են խաղում…Թեև Ռոհանիին կարողացավ որոշակիորեն կայունացնել տնտեսական իրավիճակը, Իրանի վրայից հանել մի շարք պատժամիջոցներ, բայց ինչպես երևում է այս քայլերը բավական չեն 2011 թ. ից հետո ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը շտկելու համար…Իսկ ինչ կարող է տեղի ունենալ. կառավարությունը կջախջախի ցուցարարներին, արդյունքում Ռոհանիի ու նրա կողմնակիցների դիրքերը կթուլանան, իսկ պահպանողականները օգտվելով առիթից` կուժեղացնեն սեփական դիրքերը…»,-նշված է գրառման մեջ:

Տեսանյութը՝ Մհեր Սահակյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել