Տուբերկուլոզի հաղթահարումը` Կայուն զարգացման նպատակին համահունչ

ՀՀ-ում տուբերկուլոզի հաղթահարման նպատակով հակատուբերկուլոզային ծառայությունների նոր` արդյունավետ մոդելի հայեցակարգի նախագիծը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Ներկայացնելով նախագիծը` Գլոբալ  հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ընդգծեց, որ մինչև այժմ իրականացված ծրագրերի արդյունքում Հայաստանում վերջին 10 տարում զգալի բարելավվել են տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները, մասնավորապես` տարեկան հայտնաբերվող նոր դեպքերի թիվը  կրճատվել է 2, իսկ մահացությունը` 3 անգամ։

Հայեցակարգում նախագծված քայլերը տուբերկուլոզը ՄԱԿ-ի կայուն զարգացման երրորդ նպատակին համահունչ հաղթահարելու նպատակ են հետապնդում։ Հիմնական ուղղվածությունը աշխատանքների արդյունավետության բարձրացումն է։

Քննարկման արդյունքում հայեցակարգն արժանացավ հավանության։

Լևոն Ալթունյանն առաջարկեց մշակել կոնկրետ գործողությունների ծրագրեր` վարակի վերահսկման իրավական դաշտի վերանայման, ծառայությունների վերակազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմների բարելավման, արտահիվանդանոցային ծառայությունների ամրապնդման և կադրային ներուժի զարգացման նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել