«Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ ընդունվել է:
Նախագծով ասվում է, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ: Ներման միջնորդություններ ներկայացնելու դեպքում դրանք կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի կողմից ներկայացված ներման խնդրագրին: Ներման միջնորդությունները չեն քննարկվում, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներման խնդրագիրը:
Ներման խնդրագիրը պետք է պարունակի՝
1.այն ներկայացնող անձի անունը, ազգանունը.
2.ծանուցման վայրի մասին նշում.
3. գործի հակիրճ նկարագրությունը.
4. հայցվող ներման խնդրանքի էությունը.
5) դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցանքի նկատմամբ.
6) ներման խնդրագիրը հիմնավորող հանգամանքները.
7) ներման խնդրագիրը ներկայացնող անձի կարծիքով ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ներման խնդրագրին ներկայացվող պահանջները չպահպանելն արգելք չէ ներման խնդրագրի քննարկման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ներման խնդրագրով հնարավոր չէ նույնականացնել այն ներկայացնող անձին:
Ներման խնդրագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում կամ պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարդատության նախարարություն (այսուհետ՝ Արդարադատության նախարարություն):
Ներման խնդրագրերը պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվելու դեպքում պատիժը կատարող մարմնի վարչակազմը ներման խնդրագրերը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Արդարադատության նախարարություն:
Ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում են Արդարադատության նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ՝ Վարչապետ): Ներման միջորդությունները Վարչապետին ներկայացնելու դեպքում Վարչապետը ներման միջնորդություններն ստանալուց պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Արդարադատության նախարարություն:
Ներմjան խնդրագրի քննարկման նպատակով Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում Վարչապետին:
Ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործը (այսուհետ՝ Անձնական գործ) կազմվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, պրոբացիայի պետական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Պաշտպանության նախարարություն) ներկայացրած տվյալների հիման վրա: Սույն մասով նախատեսված մարմինները պարտավոր են Արդարադատության նախարարության հարցման ստացման օրվանից հնգօրյա ժամկետում պահանջվող տեղեկատվությունը ներկայացնել Արդարադատության նախարարություն:
Անձնական գործը պետք է պարունակի հանցագործության համար դատապարտված անձի ներկայացրած ներման խնդրագիրը, ներման միջնորդությունները (առկայության դեպքում), նրա վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը, պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագծի բնութագիրը, սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված՝ ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքների մասին ամփոփ տեղեկանքը:
Անձնական գործն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
Հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը՝ բացառիկ դեպքերում Վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահին (այսուհետ՝ Հանրապետության նախագահ) կարող է ներկայացնել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:
6. Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում Վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:
Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ անձնական գործն ստանալուց հետո ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, Անձնական գործը և Հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում):
Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում, ինչպես նաև Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։
Հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է Վարչապետի որոշմամբ:
Ներման խնդրագրերը քննարկելիս ուսումնասիրվում են հետևյալ հանգամանքները՝
1. հայցվող ներման խնդրանքի էությունը.
2. կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը.
3. դատապարտյալի անձը.
4. իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
5. իր վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
6. պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը.
7. ռեցիդիվի առկայությունը.
8. մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին և ծրագրերին.
9. առողջական վիճակը.
10. սոցիալական դրությունը.
11. ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
12. նախկինում ներում շնորհված լինելու կամ համաներում կիրառվելու, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվելու հանգամանքը.
13. ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Նախատեսված առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը (սույն հոդվածում այսուհետ՝ հրամանագրի նախագիծ) կամ իր առարկություններով այն վերադարձնում Վարչապետին:
Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, և Վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:
Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, և Վարչապետն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Վարչապետը Հանրապետության նախագահի առարկության ստացման պահից հնգօրյա ժամկետում առարկությանը համապատասխան խմբագրում է հրամանագրի նախագիծը և այն ներկայացնում Հանրապետության նախագահին:
Եթե Հանրապետության նախագահը սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունը եռօրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունվելու դեպքում չի դիմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, ապա Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վարչապետը կազմում է Հանրապետության նախագահի հրամանագրի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցում և ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում ներման խնդրագիր ներկայացրած անձին, Արդարադատության նախարարություն, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև Պաշտպանության նախարարություն:
Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ներման խնդրագիրը ներկայացրած անձին, Արդարադատության նախարարություն, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև Պաշտպանության նախարարություն:
Ներման շնորհումը անձին չի ազատում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցելու պարտականությունից:
Ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը Հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից 1 տարի հետո։
Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտն ստացված ներման նոր խնդրագրերը կցվում են ներման խնդրագիրը ներկայացրած անձի վերաբերյալ առկա նյութերին և ենթակա չեն քննարկման։
Մանրամասները՝