Այսօր` դեկտեմբերի 24-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում Ուկրաինայում: Այս մասին հայտնում է 112ua-ն:
Ընտրությունները 51 միավորված համայնքներում են, որոնցից 5 քաղաքային են, 16-ը գավառական ու 30-ը` գյուղական:
Ուկրաինայի պատմության մեջ սրանք առաջին ՏԻՄ ընտրություններն են` միավորված համայնքների համար: 51 Միավորված համայնքների կազմում են 256 տեղական կառավարման համայնքային խորհուրդներ:
Ընտրություններին իրավունք ունեն մասնակցել 356 հազար քաղաքացիներ:
Հոկտեմբերի 29-ին կայացան 201 միավորված համայնքների ընտրության համար, այսօր` համայնքների կառավարման մարմինների: