Լուիզա Սարգսյանը նշանակվել է Ալ․ Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Տիգրան Ավինյանի հուլիսի 25-ի որոշմամբ՝ Լուիզա Սարգսյանը նշանակվել է Երևանի Ալ․ Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 61-րդ կետը և Լուիզա Սարգսյանի դիմումը՝

1. Լուիզա Համլետի Սարգսյանին՝ 2025 թվականի հուլիսի 28-ից նշանակել «Երևանի Ալ.Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

2. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել