Երևան-Դոմոդեդովո չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում

FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։

Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել