Ինչպես ասել էի՝ մեծ արշավ է սկսվել Հայաստանի դեմ: Այս մասին գրառում է կատարել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է: Ահա այսպիսի (ՌՈՒՍԿԱԽՈՍ) նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց, բլոգերների, որպեսզի այլ իրականություն ստեղծեն Հայաստանում և ստեր տարածեն: Կրկին մտածում են, որ կարող են բոլորին և ամեն ինչ առնել: Քեշ փողով առնեն մեր ազատ ժողովրդին և հետո ստրկացնեն: Գները տարբեր են, փողը՝ ռուսական ռուբլիով:
Իսկ վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել ֆորպոստ ռուսահպատակ օլիգարխների ձեռքում»,-նշել է նա:
