Ուկրաինայի 51 միավորված համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր` դեկտեմբերի 24-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում Ուկրաինայում: Այս մասին հայտնում է  112ua-ն:

Ընտրությունները 51 միավորված համայնքներում են, որոնցից 5 քաղաքային են, 16-ը գավառական ու 30-ը` գյուղական:

Ուկրաինայի պատմության մեջ սրանք առաջին ՏԻՄ ընտրություններն են` միավորված համայնքների համար: 51 Միավորված համայնքների կազմում են 256 տեղական կառավարման համայնքային խորհուրդներ:

Ընտրություններին իրավունք ունեն մասնակցել 356 հազար քաղաքացիներ:

Հոկտեմբերի 29-ին կայացան  201  միավորված համայնքների  ընտրության համար, այսօր` համայնքների կառավարման մարմինների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել